ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հարավային Աֆրիկայի բժիշկները թվարկել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ամենաառաջին ախտանիշները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Express թերթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Մասնագետների կարծիքով՝ կոկորդի ցավը, մեջքի ցավը, հոգնածությունը, փռշտոցը, գիշերային քրտնարտադրությունը և մարմնի ցավը կարող են առաջանալ «Օմիկրոն»-ով հիվանդի հետ շփումից արդեն երկու օր հետո։ Առաջին տհաճ զգացողությունների շարքում նշվում է նաև գլխացավը։ Բժիշկները նաև պարզաբանել են, որ երբեմն COVID-19-ի նշաններն իրենց զգացնել են տալիս շատ ավելի ուշ՝ նման դեպքերում վարակվելու և ախտանիշների առաջացման միջև ընկած ժամանակահատվածը տևում է մինչև 14 օր։
Բժիշկները խորհուրդ են տալիս տասը օրով ինքնամեկուսացվել և օրգանիզմում այս փոփոխությունները հայտնաբերելու դեպքում հանձնելկորոնավիրուսային վարակի առկայությունը հաստատող թեստ։