Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքում ձկնորսներն Արաքս գետից 45 կգ կշռող հսկայական լոքո ձուկ են որսացել։ Ձկան երկարությունը կազմել է մոտ 2 մ։ 

Ձկնորս եղբայրները ձկան հետ լուսանկարվել են Կարսի հայկական պատմական Քարե կամրջի վրա (Վարդանի կամուրջ)։  

 

Նրանք նշել են, որ նմանատիպ խոշոր ձկներ որսում են իրենց պատրաստած հատուկ ձկնորսական կարթերով։ Իսկ այս ձուկը հյուրասիրելու են իրենց ընկերներին։ 

Ձկնորսների խոսքով՝ լոքոն Կարսի շրջակայքում տարածված հայտնի ձկնատեսակներից է։ 

Աղբյուրը` ermenihaber.am

 

1035