Երևանի «Դինամո» մարզահամալիրում փետրվարի 2-ին մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը։ 

Առաջնությանը մասնակցում է 140-ից ավել բռնցքամարտիկ Հայաստանի տարբեր տարածաշրջաններից։ 

Մրցումային առաջին օրը ռինգ են դուրս եկել 36 մարզիկ՝ 51, 54, 57 և 60 կգ քաշային կարգերում։ 

18 զույգերի պայքարում հաղթել են 51 կգ քաշայիններ Մաքսիմ Դանիելյանը, Սաշիկ Պետրոսյանը, Վեհմեր Մարտիրոսյանը, Էրիկ Թերզիկյանը, Էրիկ Հայրապետյանը, Սարգիս Չունչուլյանը, Սամվել Գրիգորյանը, 54 կգ քաշայիններ Հովհաննես Հովհաննիսյանը, Գոռ Ազիզյանը, Սամվել Մկրտչյանը, Արթուր Մանսուրյանը, Վահրամ Անտոնյանը, Խաչատուր Մանուկյանը, 57 կգ քաշային Սարգիս Թումանյանը, եւ 60 կգ քաշայիններ Էրիկ Իսրայելյանը, Սարգիս Ղահրամանյանը, Սարգիս Սիմոնյանը եւ Արթուր Գոհարյանը:

Մրցումային երկրորդ օրը պայքարի դուրս կգան 48 կգ, 51 կգ, 57 կգ, 60 կգ, 63,5 կգ, 67 կգ, 71 կգ 80 կգ, 86 կգ և +92 կգ քաշային կարգերը։ 

 

607