Յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութում hայտնի կատակերգու եւ հեռուստահաղորդավար Դենիս Կոսյակովը հայտնել է, որ հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանը համարվում է КВН-ի խաղավարի ամենահավանական թեկնածուն:
Մասլյակովին փոխարինողի ցանկում են նաև նախկին КВН-ականներ Սանգադժի Տարբաեւը, Դմիտրի Խրուստալեւը, Վադիմ Գալիգինը եւ Գարիկ Մարտիրոսյանը:
Կոսյակովի խոսքով՝ կորոնավիրուսով հիվանդացած Մասլյակովը բաց կթողնի КВН-ի նոր մրցաշրջանի առաջին խաղերը, ինչի կապակցությամբ ծրագիրը կվարեն «մարդիկ, որոնք ծանոթ են խաղին»: Կոմիկը կարծիք է հայտնել, որ հնարավոր է՝ ժամանակավոր խաղավարը դառնա ծրագրի մշտական դեմքը։
Այն, որ Ալեքսանդր Մասլյակովը հիվանդացել է կորոնավիրուսով, հայտնի է դարձել փետրվարի 2-ին: Հանդիսատեսին ուղղված տեսանյութում Մյասլյակովն ասել է, որ ինքը երկրորդ անգամ է հիվանդացել COVID-19-ով: Նա տեղեկացրել է, որ կորոնավիրուսի հետ կապված ինքնամեկուսացել է:
Հավելենք, որ չնայած այն հանգամանքին, որ «КВН-ի հայրերը» միանգամայն այլ մարդիկ են, ծրագրի արտադրման բոլոր իրավունքները, այդ թվում՝ անվանումը, պատկանում են Մասլյակովի ընտանիքին: