«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ակումբի խաղացողներ Ջեկ Գրիլիշը, Քայլ Ուոքերը և Ռիյադ Մահրեզը կտուգանվեն միայն իրեն խնջույքի չհրավիրելու համար։

Ավելի վաղ ցանցում տեսանյութ էր հայտնվել, որում Գրեյլիշը հարբած վիճակում Ուոքերի և Մահրեզի ուղեկցությամբ փորձում է մտնել գիշերային ակումբ։

«Ես նեղված եմ միայն այն պատճառով, որ ինձ չեն հրավիրել, դա ինձ դուր չի գալիս: Հաջորդ անգամ, հուսով եմ, որ ինձ կկանչեն։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչ է տեղի ունեցել։ Խաղացողները գիտեն, որ ռիսկի են դիմում, երբ դուրս են գալիս հանրության առաջ, քանի որ այժմ կան սոցիալական մեդիա: Սակայն նրանք կտուգանվեն ինձ չզանգելու համար»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

1059