Շախմատի Բեռլինի Գրան Պրիի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց Վինսենթ Քեյմերին և խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ դարձավ C խմբի խաղթող։

Այսպիսով, Արոնյանը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, քանի որ խմբային փուլում վաստակել է 4 միավոր և վերջին տուրից առաջ անհասանելի է դարձել C խմբում իր մրցակիցների համար․ Դուբովն ու Վիդիթն ունեն 2,5-ական միավոր։ Վերջին տուրում Լևոնը կհանդիպի Դանիլ Դուբովի հետ, փոխանցում է armsport-ը։

990