ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Ա. Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման: ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝  կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությանն առնչվող հարցեր: 

639