Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով, ս.թ. փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Փորձարկվող էլեկտրաշչակների հասցեներն են՝

Արգիշտի 1

Պարոնյան փողոց 40

Տերյան փողոց 72

Տերյան փողոց 44:

Քաղաքապետարանը ներողություն է խնդրում պատճառվելիք հնարավոր անհարմարությունների համար:

947