Գերմանիայի Դաշնային ժողովը կիրակի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի նախագահ է վերընտրել երկրորդ հնգամյա ժամկետով, հայտարարել Է Բունդեսթագի խոսնակ Բերբել Բասը, որը նախագահել է Դաշնային ժողովում: Այս մասին տեղեկացնում է «Ռիա նովոստի»-ն:

Շտայնմայերի վերընտրությունը սպասելի էր. նրա թեկնածությանն աջակցել են ինչպես իշխող կոալիցիայի կուսակցությունները, այնպես էլ Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միությունների ընդդիմադիր դաշինքը:

Փոքր կուսակցություններն առաջադրել են իրենց թեկնածուներին, սակայն դրանց ընտրվելու շանսերը լուրջ չեն համարվել։

1252