Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի, Նոր Նորքի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում, մասնավորապես, Արաբկիրում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, Նոր Նորքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ «Մոսին» հրացանի։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Ստեփանավանի, Ջերմուկի, Թալինի և Նաիրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։

Ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի, Ախուրյանի և Անիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են պայթուցիչներով նռնակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։

Եղեգնաձորի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ինքնաշեն թմբուկավոր ատրճանակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Տավուշի բաժնում։

Նշանակվել են փորձաքննություններ։

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

1493