Հունվարի 1-ից` բարելավումներ սովորողների և մանկավարժների համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգի փոփոխության նախագիծը: Սովորողների և մանկավարժների համար 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով առաջարկվում են մի շարք բարելավումներ.
- Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում: Նախկինում հատուցումը տրվում էր միայն այն դեպքերում, եթե բնակավայրերի միջև հեռավորությունն առնվազն 3 կմ էր:
- Մանկավարժները (այդ թվում նաև դասավանդող նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչները` զինղեկները) փոխհատուցման կարգից կարող են օգտվել 0,5 և ավելի հաստիքով աշխատելու դեպքում: 0,5-ից ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա։
- 2022 թվականից կարգով նախատեսված փոխհատուցումները կստանան նաև ուսուցչի օգնականները և հատուկ մանկավարժները:
- Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար ավելացվել է՝ նախկին 15000-ի փոխարեն դառնալով 20200 ՀՀ դրամ:
- Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի լինելու դեպքում, փոխհատուցման գումարը տրվում է համապատասխան երթուղիների համար սահմանված սակագների չափով: Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յորաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ՝ բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամը:
- Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող երեխաների և ուսուցիչների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակը արդյունավետ չի լինի), ապա այս դեպքում տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։ Այս գումարը հավասար բաժանվում է բոլոր օգտվողներին:
Նախագիծը հրապարակված է e-draft միասնական տեղեկատվական հարթակում. մինչև հոկտեմբերի 9-ը քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները:
25 Սեպտեմբեր, 2020 19:43
1032
Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը
25 Սեպտեմբեր, 2026 19:39
Թուրքիայում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով աշակերտ է սպանվել
22 Սեպտեմբեր, 2026 10:48
300 դպրոց․ շինարարությունից մինչև նոր կրթական միջավայր
05 Սեպտեմբեր, 2026 20:04
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի ենթատեսակ
12 Հոկտեմբեր, 2025 15:47
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար
25 Հոկտեմբեր, 2024 15:48
Երևի տնային կալանքի տակ երկար մնալուց հետո միայն կարող է մարդու մտքով անցնել երևանցիներին այսպիսի «շնորհավորանք» մատուցել․ Ազարյան
11 Հոկտեմբեր, 2026 13:44
Ինձ շատ հաճախ թվում է, թե Սամվել Կարապետյանը և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ապրում են իրենց աշխարհում․ Սինորյան
10 Հոկտեմբեր, 2026 11:19
«Նոր գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում խախտումներ են բացահայտվել
09 Հոկտեմբեր, 2026 16:14
Սևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն Ազիզյան
18 Սեպտեմբեր, 2026 21:53
Ուժեղացված ծառայություն՝ ուսումնական տարվա մեկնարկին
26 Օգոստոս, 2026 18:46
Անահիտ Մանասյանի ուղերձը քրդական Նոր տարվա առթիվ
21 Մարտ, 2026 10:20