Շահինյանի անվան «Ֆիզմաթ» դպրոցում այսօր մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

«Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է մարզային փուլը հաղթահարած 5-12-րդ դասարանի 263 աշակերտ։ Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության 5-7-րդ դասարանի 6 մասնակից։

Օլիմպիադայի անցկացմանը հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։ Նա շրջել է քննասենյակներում և հետևել օլիմպիադայի ընթացքին։

«Մաթեմատիկա» առարկայից 5-7-րդ դասարանցիների օլիմպիադան անցկացվում է մեկ փուլով, իսկ 8-12-րդ դասարանցիներինը՝ երկու փուլով՝ միջազգային օլիմպիադայի ձևաչափով։

Բողոքարկումից հետո կհրապարակվեն օլիմպիադայի արդյունքները։ Հանրապետական փուլին մասնակցած 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները 7 առարկաների գծով համարվում են միջազգային օլիմպիադայի թիմի հավակնորդներ:

Առարկայական հանձնաժողովները ձևավորվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով։

927