Տարբեր կառույցների աշխատավարձային ֆոնդի կրճատում չենք նախատեսելու, բայց օպտիմալացման, արդյունավետ աշխատանքի արդյունքում խնայած գումարները թույլ են տալու դրամական պարգևների տեսքով 2021 թվականին պիլոտային ծրագիր իրականացնել:

Այս  մասին  այսօր  կայացած աշխատանքային    խորհրդակցության    ժամանակ  ասել է  ԱՀ  նախագահ  Արայիկ  Հարությունյանը:

 

Խոսելով  հաստիքացուցակների  մասին՝  Ա. Հարությունյանը  տեղեկացրել   է, որ     վարչությունների, բաժինների  հաստիքների  քանակի  առումով  նորմատիվ  է  լինելու   սահմանված:

 

«Վարչությունը   բաղկացած   կլինի     երեք  բաժնից,   իսկ   բաժնում  կլինեն  առնվազն հինգ  հոգի:    Այս  նորմատիվը  քննարման  ենթակա   չէ»,- մասնավորապես  ասել է    Ա. Հարությունյանը:

 

Նա   հավաստիացրել   է  նաև, որ   վերահսկողության  տեսչության  ստուգումների    արդյունքների  հիման  վրա     ստուգվելու  է  նաև    գնումների    և   ծախսերի  արդյունավետությունը: 

 

«Այս  կերպ   համոզվելու    ենք,   թե   պետական  ռեսուրսները    ինչքանով  են   ճիշտ      և  նպատակային  օգտագործվել, և  ինչքանով  են    համապատասխանել   պետական   գումարների    խնայողության    մեր   հանձնարարականներին:  Աշխատանքից   ազատում  է  սպասվում ոչ  արդյունավետ    ծախս  կատարելու   պատճառով:   Այս   հայտարարությունը  վերաբերվում է  բոլորին:    Այլ  հիմնավորումներ    չլինեն»,- ավելացրել  է   Նախագահը՝  նշելով,  որ    հարցին  անդրադառնալու     հիմնական  պատճառը  ստացված  ահանզանգերն  են:

333