Պոմպեոն Պուտինին բնորոշել է մեկ արտահայտությամբ

ԱՄՆ ԿՀՎ-ի և Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Մայք Պոմպեոն C-SPAN-ի եթերում պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատելու իր տպավորությունների մասին: «Նա շատ խորաթափանց է, շատ ընդունակ, ես նրան անչափ հարգանքով եմ վերաբերվում, ինձ հաճախ էին քննադատել նման խոսքերի համար»,- ասել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ Պուտինը «հիանալի զրուցակից է», որը լավ տեղեկացված է և հստակ արտահայտում է Ռուսաստանի շահերը։ «Ես նրան տեսնում եմ որպես նրբազգաց մարդ, որն ամեն ինչ հաշվարկում է, մենք կարող ենք նրա հետ չհամաձայնվել, բայց նա, միևնույն է, դա կանի իր ձևով»,- հավելել է նախկին պետքարտուղարը։
Արամ Սիմոնյան
21 Փետրվար, 2022 21:27
3500