Դոլարի, ռուբլու ու եվրոյի փոխարժեքները նվազել են

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը փետրվարի 22-ին կազմել է 478.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.27 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.68 դրամ (նվազել է 2.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 649.76 դրամ (նվազել է 2.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.99 դրամ (նվազել է 0.23 դրամով): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 365.09 դրամ, ոսկի՝ 29,140.2 դրամ, պլատին՝ 16,581.67 դրամ:
22 Փետրվար, 2022 20:39
2784