Դամասկոսում զինամթերքի պայթյունից երկու խաղաղ բնակիչ է զոհվել
![](https://araratnews.am/admin/images/1645640494.jpg)
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում ծայրահեղականների կողմից թողնված զինամթերքի պայթյունի հետևանքով մահացել է երկու խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Միջադեպի հետևանքով ևս հինգ մարդ բեկորային վնասվածք է ստացել:
Ոստիկանությունը ներկայում փորձում է հստակեցնել պայթած զինամթերքի տեսակն ու պարզել, թե ինչպես է այն հայտնվել Դամասկոսի արվարձանում գտնվող բնակելի թաղամասում:
24 Փետրվար, 2022 02:21
925