Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 25-ին, ժամը 17:38-ին ահազանգ է ստացել, որ Արծվանիստ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում, այրվում է անասնակեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արծվանիստ գյուղի 21-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 19:45-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։

64