
Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Դսեղում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջից:
Հենրիկ Մալյանի 95 և նրա անունը կրող կինոդերասանի թատրոնի 40-ամյակներին նվիրված միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Դսեղում:
Ցուցադրվել է Հենրիկ Մալյանի բեմադրած Հ․ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացումը։
Թատրոնի դերասանները ելույթ են ունեցել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բացօթյա այգում՝ «Մենք ենք մեր Թումանյանը» բեմականացված ընթերցումով:
Ներկայացումից հետո դերասանները հանդիսատեսի հետ միասին վերհիշել են մեծ բանաստեղծի խոսքերը, քառյակները, որն ավարտել են միասնական երգով։
Այնուհետև, թատրոնը ելույթ է ունեցել Դսեղի մշակույթի պալատում: Ներկայացմանը ներկա էին Դսեղի և մոտակա գյուղերից երեխաները:
Հանդիսատեսը մեծ խանդավառությամբ է ընդունել Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասաններին:
Ներկայացումների ընթացքում պահպանվել են հակահամաճարակային բոլոր կանոնները:
🎭Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Դսեղում 🎭Հենրիկ Մալյանի 95 և նրա անունը կրող...
Posted by ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն on Saturday, 26 September 2020