
Ռուս զինվորականները մարտերի ընթացքում գրավել են բազմաթիվ օտարերկրյա զենքեր, այդ թվում՝ ամերիկյան Javelin հակատանկային համակարգեր և բրիտանական NLAW: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Ռազմական գործողությունների ընթացքում գրավվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում արևմտյան երկրների կողմից Ուկրաինային մատակարարված մեծ թվով զինատեսակներ, այդ թվում ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգերը և բրիտանական NLAW-ը»,- ասել նա։
Բացի այդ, ռուսական բանակը Ուկրաինայում հատուկ գործողության շրջանակում շարքից հանել է ռազմական ենթակառուցվածքի 211 օբյեկտ։
Կիևի արվարձանում գտնվող Գոստոմելի օդանավակայանի գրավման ժամանակ ռուսական բանակը ոչնչացրել է Ուկրաինայի հատուկ ստորաբաժանումների ավելի քան 200 ազգայնականների։
Արամ Սիմոնյան