Լուկաշենկոյի պատասխանը Զելենսկու մերժումին

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու մերժումին, ռուս-ուկրաինական բանակցությունները Բելառուսում անցկացնելու վերաբերյալ, գրում է РИА Новости-ն:
Նա հայտարարել է, որ շաբաթ օրը ուկրաինական վերնախավի ներկայացուցիչները խնդրել են իրեն զանգահարել նախագահ Զելենսկուն և հորդորել նրան «կանգ առնել»: Սակայն Լուկաշենկոյին հաջողվել է Զելենսկու հետ կապ հաստատել և խնդրանքը փոխանցել միայն կիրակի առավոտյան:
Բելառուսի նախագահն իր ուկրաինացի գործընկերոջը խորհուրդ է տվել նստել բանակցային սեղանի շուրջ, քանի որ, ըստ Լուկաշենկոյի, Ռուսաստանը հետ չի կանգնի Ուկրաինայի հետ կապված իր ծրագրերից:
Լուկաշենկոն միաժամանակ վստահեցրել է, որ Ուկրաինայում չկա բելառուս զինվոր, բելառուսական զենք, զինամթերք, Ռուսաստանը նման օգնության կարիք չունի։
27 Փետրվար, 2022 18:35
3046
Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում 30 տարի ղեկավարելու առիթով
20 Հուլիս, 2024 15:55
Պուտինը Լուկաշենկոյի եւ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում
08 Հունվար, 2022 19:40
Կրեմլում մեկնարկել են Պուտինի և Լուկաշենկոյի միջև բանակցությունները
10 Սեպտեմբեր, 2021 00:26
Ուկրաինան կզիջի՞ իր տարածքները հանուն խաղաղության. Զելենսկու պատասխանը
11 Ապրիլ, 2022 21:08
Ռուսաստանի պատասխանը՝ ԱՄՆ պատժամիջոցներին
19 Ապրիլ, 2021 16:50