Մահվան ելքով վրաերթ Երեւանում. տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 08։30-ի սահմաններում 38-ամյա Օհանջան Մ-ն իր վարած ВАЗ 210130 մակնիշի ավտոմեքենայով Ներքին Շենգավիթ 12 փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 63-ամյա Արամայիս Վ-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Ավտոմեքենան Ժ. Մարգարյանի որոշմամբ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում:
26 Սեպտեմբեր, 2020 21:39
754