Հայտնի է` երբ կսկսվեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Ռուս-ուկրաինական բանակցությունները այսօր կմեկնարկեն Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 13։00-ին։ Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական, բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կողմերի բանակցությունների համար բոլոր նախապատրաստություններն ավարտվել են։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Ուկրաինայի բանակցային խումբն արդեն գտնվում է Բելառուսի տարածքում։
Հիշեցնենք՝ երեկ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ դեմ է Բելառուսի տարածքում բանակցություններն անցկացնելուն, սակայն Զելենսկու և Լուկաշենկոյի հեռախոսազրույցից հետո հայտնի դարձավ, որ, այնուամենայնիվ, բանակցությունները կկայանան։
28 Փետրվար, 2022 15:33
1119