Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ անհրաժեշտ են, սակայն հավելել է, որ այդ միջոցները կհարվածեն նաև համաշխարհային տնտեսությանը։
Խորհրդարանում իր ելույթի ժամանակ Ռյուտեն ասել է, որ ձեռնարկված միջոցները ազդեցություն կունենան համաշխարհային տնտեսության, Ուկրաինայի և Ռուսաստանի հետ համագործակցող հոլանդական արտահանող ընկերությունների և ողջ բնակչության վրա, քանի որ էներգիայի գներն էլ ավելի կբարձրանան։

341