Այսօր Ազգային ժողովում իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը անդրադարձավ ընդդիմության կողմից պարբերաբար հիշատակվող «նախկին-ներկա» տարանջատմանը:

 

«Նախկին ասվածը դա ժամանակագրական ձևակերպում չէ, դա հստակ մարդկանց խումբ է, ովքեր գործել են կլանային տրամաբանությամբ, ժողովրդի ձեռքից խլել իշխանություն ձևավորելու իրավունքը և այդ ամեն ինչը թաթախել կոռուպցիայի մեջ և սպասարկել իրենց անձնական շահերը: Օրինակ՝ տիկին Խամոյանը, ով նախկինների և ներկաների վերաբերյալ, լինելով այսքան երիտասարդ, ժամանակագրական առումով չի կարող համարվել նախկին,  քանի որ երիտասարդ է, սակայն ողջ բովանդակությունը, որը գեներացնում է տիկին Խամոյանը, ակնհայտ տեղավորվում է նախկին ասվածի տրամաբանության մեջ»,-ասաց նա:

 

Նա հիշեցրեց, որ իրենք հեղափոխությունից հետո էլ հայտարարել են, որ չի լիենլու կադրային ջարդ, և մարդիկ, որոնք ծառայում են պետությանը և հանրային շահին, շարունակելու են կատարել իրենց առաքելությունը:

 

«Ասեմ ավելին, մեր պետական ինստիտուտները, որքան որ կայացել են, կայացել են այս մարդկանց շնորհիվ: Նրանց ստեղծած բարիքն է, նրանց ստեղծած աշխատանքի արդյունքն է, որ նախկինները մսխել են, որպեսզի ողջ մերկությամբ չկանգնեն հանրության առաջ»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 ">http://

 

 

644