Շուտով հայտնի կլինեն այն փակ տարածքները, որտեղ դիմակ կրելը պարտադիր չի լինի «Առողջապահության նախարարությունը մի քանի օրից կհայտարարի այն փակ տարածքները, որտեղ դիմակ կրելը պարտադիր չի լինի»,- Araratnews.am-ին տեղեկացրեցին առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում վարչապետը կարծիք էր հայտնել փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու մասին: Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ընթացքի մեջ է դիմակները բաց և փակ տարածքներում կրելու հարցը, եւ մի քանի օրից հանդես կգան հայտարարությամբ ու կհստակեցնեն այն փակ տարածքները, որտեղ կմնա կամ կհանվի դիմակների կրման պարտադիր պահանջը: Հիշեցնենք, որ Covid 19-ով վարակվածության դեպքերը գնալով նվազում են, այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 324 նոր դեպք:

Մանրամասները` տեսանյութում:

1228