Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում (այդ թվում մայրաքաղաքում) 2022թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.4%-ով, 2-ում գրանցվել է 0.2% գնանկում, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

2022թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.4% գնանկում և դիզելային վառելիքի 2.7% գնաճ:

2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 31.2% և 44.6%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի 3.4% գնանկում և դիզելային վառելիքի 2.1% գնաճ:

1937