
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկուշաբթի օրը հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից։
«Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում զարգացող իրավիճակը: Նախագահ Պուտինը վարչապետ Մոդիին տեղեկացրել է ուկրաինական և ռուսական թիմերի միջև բանակցությունների ընթացքի մասին: Վարչապետ Մոդին ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցությունները և հույս հայտնել, որ դրանցող կառաջնորդվեն: Նա առաջարկել է նախագահ Պուտինին և նախագահ Զելենսկուն ուղիղ զրույց սկսել, որը կարող է օգնել խաղաղության հասնելու ջանքերին:
Զրույցի ընթացքում Հնդկաստանի վարչապետը խոր մտահոգություն է հայտնել Սումիում դեռևս մնացած հնդիկ ուսանողների անվտանգության վերաբերյալ։
«Նախագահ Պուտինը վարչապետին տեղեկացրել է հումանիտար միջանցքների հետ կապված ընթացիկ միջոցառումների մասին, որոնք կհեշտացնեն խաղաղ բնակչության, այդ թվում՝ հնդիկ ուսանողների տարհանումը»,- հավելել է վարչապետի գրասենյակը։