«Կենգուրու» մրցույթը կանցկացվի մարտի 20-ին
Մարտի 20-ին տեղի կունենա «Կենգուրու» մաթեմատիկայի մրցույթը։ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվող մրցույթը 2008-ից ի վեր իր շուրջն է համախմբել 432 000 մասնակցի։
Մրցույթն անցկացվում է առցանց՝ հնարավորություն ընձեռելով հազարավոր երեխաների՝ նոր տեխնոլոգիական լուծումներով ստուգելու իրենց գիտելիքներն ու տրամաբանությունը և մասնակցելու ամենամեծ կրթական շարժմանը Հայաստանում։
Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանցիները, ընդ որում՝ թե՛ հայերեն, և թե՛ ռուսերեն լեզուներով։
«Կենգուրու 2022»-ի գրանցումը բաց է մինչև մարտի 15-ը։
Մրցույթի մասնակցության կանոններին կարող եք ծանոթանալ և գրանցվել այստեղ։
09 Մարտ, 2022 19:08
1709
Խրախուսվել են «Կենգուրու» և «Մեղու» մրցույթներում լավագույն արդյունքներ արձանագրած աշակերտների ուսուցիչները
15 Հուլիս, 2021 23:54
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքը (տեսանյութ)
20 Օգոստոս, 2026 12:19
Հայտնի են դարձել «Եվրատեսիլ-2027» մրցույթի անցկացման վայրը և ժամանակը
15 Օգոստոս, 2026 00:09
Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ
31 Հուլիս, 2026 17:02