McDonald's-ից փակման մասին լուրերից հետո Avito-ում սկսել են վաճառել McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցի արտադրանքը։ Բազմաթիվ հայտարարություններ են հայտնվել Avito պորտալում։

Հայտնի է, որ ռուսները սկսել են առաջարկել հաստատությունում աշխատանքի դադարեցումից առաջ վերջին օրերին ձեռք բերված սնունդ, խմիչք և փաթեթավորում տասնյակ հազարավոր ռուբլով։ Այսպես, օրինակ, մոսկվացին գովազդ է տեղադրել, որում որոշել է ռեստորանից պատվեր վաճառել 20000 ռուբլով: Այն ներառում է մի քանի տեսակի բուրգերներ, նագեթներ, կարտոֆիլ ֆրի և չորս սոուս։

Միևնույն ժամանակ, Avito-ի մեկ այլ օգտատեր McDonald's-ի մեկ բաժակ, կարտոֆիլի ստվարաթղթե տուփ եւ մեկ բաժակակալն առաջարկել է հազար ռուբլով։ Բացի այդ, Մոսկվայի գնորդները ռեստորանից կարող են գնել Big Tasty և Shrimp Roll 45000 ռուբլով։

Այս պահին Ռուսաստանում McDonald's-ի փակման ստույգ ամսաթիվը հայտնի չէ։ Բացի այդ, տեղեկություններ չկան, թե արդյոք այն դարձյալ կվերաբացվի։

Արագ սննդի ռեստորանների ղեկավարության հայտարարության համաձայն՝ ցանցի 62000 աշխատակիցներ կշարունակեն աշխատավարձ ստանալ շուկայում կորպորացիայի գործունեությունը դադարեցնելու ընթացքում։ «Միևնույն ժամանակ, մեր արժեքները թույլ չեն տալիս անտեսել Ուկրաինայում տեղի ունեցող մարդկային անիմաստ տառապանքը»,- ասել է գործադիր տնօրեն Քրիս Կեմպչինսկին:

Պատրաստեց Արամ Սիմոնյանը

2351