
Հայաստանի բասկետբոլի առաջնությունում մեկնարկեցին փլեյ-օֆֆի հանդիպումները:
¼ եզրափակիչի առաջին խաղում մրցեցին «Արարատ»-ը և «Գյումրի»-ն: Առաջին քառորդի հենց մեկնարկից «Գյումրի»-ն առավելություն ստացավ, որը պահպանեց ամբողջ 10 րոպեների ընթացքում: Կեսն ավարտվեց 41:20 հաշվով` հօգուտ «Գյումրի»-ի: Երկրորդ քառորդում «Գյումրի»-ն առավելությունը հասցրեց 15 միավորի տարբերության` 65:50:
Երրորդ և վերջին քառորդներում «կապույտները» պահպանեցին միավորների առավելությունը, թեպետ գյումրեցիները չորրորդ քառորդում վաստակեցին միայն 9 միավոր: «Գյումրի»-ն հաղթեց 99:89 հաշվով:
Հանդիպման MVP-ն (ամենաարժեքավոր բասկետբոլիստ) «Գյումրի»-ից Հայկազ Գրիգորյանն է, որը վաստակեց 26 միավոր, 12 անգամ տիրեց զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար, մեկ քառորդ եզրափակչում գտնվող թիմերը պետք է հասցնեն իրենց հաղթանակների թիվը 3-ի: «Գյումրի»-ն այժմ ընդհանուր հաշվում առաջ է 2:1 հաշվով:
Կանոնավոր մրցաշրջանի առաջին և երկրորդ թիմերը ինքնաբերաբար դուրս են գալիս կիսաեզրափակիչ: «Ուրարտուն» ու «Էրեբունին» արդեն ապահովել են իրենց տեղը լավագույն քառյակում, սակայն կանոնավոր առաջնության իրենց վերջին խաղում կվիճարկեն առաջին և երկրորդ հորիզոնականները: Այս հանդիպումը կկայանա մարտի 12-ին: