Samsung-ը մեղադրել է Apple-ին կորեական կորպորացիայի մի շարք նորամուծությունները կրկնօրինակելու մեջ։ Այս մասին հայտնում է Trusted Reviews-ը։

Լրագրողների ուշադրությունից չի վրիպել Samsung-ի հյուսիսամերիկյան մասնաճյուղի Twitter-ում հրապարակումը։ Վերջիններս իրենց գրառման մեջ նշել են, որ Apple-ը պատճենել է Samsung-ի որոշ հաջող մտահղացումներ։ «Ուլտրա՞, կանա՞չ գույնի։ Այսօր մենք անկեղծորեն շոյված ենք»,- ասվում է հրապարակման մեջ։ Փորձագետների կարծիքով, այս կերպ կորեական ընկերության PR բաժնի աշխատակիցները ծաղրել են Apple-ի նոր սարքերը։ Մարտի 8-ի շնորհանդեսին ամերիկյան IT հսկան ներկայացրել է նոր՝ կանաչ գույնի iPhone 13-ի համար և ցուցադրել M1 Ultra չիպը։

Ենթադրվում է, որ այս կերպ Samsung-ը կարող է ակնարկել, որ Apple-ը վերցրել է իր որոշ նորամուծություններ, օրինակ՝ տարեսկզբին ընկերությունը ներկայացրել է առաջատար Galaxy S22 Ultra-ն, իսկ նախկինում թողարկել է կանաչ գույնի սմարթֆոններ: Լրագրողները գրում են, թե Samsung-ի կատակը կարող է պատասխան լինել համացանցում տարածված այն կարծիքին, որ կորեական ընկերությունը հաճախ է վերցնում Apple-ի արտադրանքի առանձնահատկությունները։

Apple-ը մարտի 8-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ ներկայացրել է iPhone 13-ի և 13 Pro-ի թարմացված տարբերակները: Այսպիսով, այժմ iPhone 13-ը հասանելի է սև, սպիտակ, կարմիր, կապույտ, վարդագույն և նոր՝ կանաչ գույներով: Ավելի թանկ iPhone 13 Pro-ն հասանելի կլինի սև, սպիտակ, ոսկեգույն, կապույտ և նույն կանաչ գույներով:

Պատրաստեց Արամ Սիմոնյանը

1240