Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» արգելքը չհաղթահարելուց հետո ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է վերանայել ակումբի զարգացման նախագիծը, հաղորդում է Sport.es-ը։

Փարիզյան ակումբում դժգոհ են բրազիլացի հարձակվող Նեյմարի արդյունավետությունից, կենսակերպից եւ մտադիր են վաճառել նրան ամռանը։ ՊՍԺ-ի ակումբի ղեկավարությունը նաեւ լարված հարաբերություններ ունի նրա հոր հետ, որը 30-ամյա ֆուտբոլիստի գործակալն է։

 

1027