Գերմանական ARD և ZDF հեռուստաալիքները վերսկսում են հեռարձակումը Մոսկվայից
Այս մասին հայտնում է WDR հեռարձակող ընկերությունը։ «ARD-ը և ZDF-ը վերսկսում են ռեպորտաժը Մոսկվայի իրենց ստուդիաներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը, հեռուստաալիքների մոսկովյան ստուդիաները կհեռարձակեն Ռուսաստանում քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակի մասին, բայց ոչ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ARD-ը և ZDF-ն իրենց իրավունք են վերապահում ցանկացած պահի վերանայելու իրավիճակը։
Ավելի վաղ WDR-ը հայտարարել էր, որ գերմանական ARD և ZDF հեռուստաալիքները ժամանակավորապես դադարեցնում են հեռարձակումները Ռուսաստանում գտնվող իրենց ստուդիաներից:
11 Մարտ, 2022 20:04
2404
Վերսկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները․ Ավանեսյան
04 Մարտ, 2021 15:20
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22 Հոկտեմբեր, 2026 23:44
«Արարատ-Արմենիան» 0։4 հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին»
22 Հոկտեմբեր, 2026 23:29
Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև
22 Հոկտեմբեր, 2026 18:22