Instagram-ի ղեկավարը հաստատել է մարտի 14-ից Ռուսաստանում սոցցանցի արգելափակումը
Ամերիկյան «Ինստագրամ» սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ սոցցանցը Ռուսաստանում մարտի 14-ից արգելափակվելու է: Այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Այս որոշումը շուրջ 80 մլն ռուսների կբաժանի իրարից ու մնացած աշխարհից: Ռուսաստանում բնակվող մարդկանց մոտ 80 տոկոսը հետևում է «Ինստագրամ»–ի հաշիվների, որոնց գրանցված են իրենց երկրից դուրս: Սա սխալ է»,- գրել է նա:
«Ռոսկոմնադզոր»-ը մարտի 11-ին հայտարարել էր, որ կսահմանափակի «Ինստագրամ» սոցիալական ցանցի հասանելիությունը Ռուսաստանում: «Ռոսկոմնադզոր»-ը պարզաբանել է, որ այդ սոցիալական ցանցում տարածվում են հրապարակումներ, որում կոչ է արվում բռնի գործողություններ իրականացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, այդ թվում ՝ զինծառայողների նկատմամբ:
12 Մարտ, 2022 14:46
1184
Ինստագրամիս հետեւորդների թիվը հատեց 900 հազարը․ շնորհակալ եմ իմ էջերին հետեւելու համար․ վարչապետ
03 Մայիս, 2026 15:46
Հավելվածները լսում են մեր ասածը. ինչ է տեղեկացրել մեդիափորձագետը
03 Սեպտեմբեր, 2024 20:47
«Ինստագրամ»-ի մոտ գլոբալ տեխնիկական խնդիր է ծագել․ Սամվել Մարտիրոսյան
01 Նոյեմբեր, 2022 00:10
Հայտնի է՝ ԵՄ-ից ովքեր կամասնակցեն Ռուսաստանի հետ հնարավոր բնակացություններին․ Politico
26 Մայիս, 2026 12:18
Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարը ուժի մեջ կմնա մայիսի 8-ին և 9-ին
07 Մայիս, 2026 14:18
Ադրբեջանը և Ռուսաստանը քննարկել են մի շարք երկկողմ արդիական հարցեր
28 Ապրիլ, 2026 16:23