ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում այսօր  ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձավ պարեկային ծառայության ներդրմանը: Նա նշեց, որ 2021 թվականին մեծ աշխատանքներ են տարվել, որպեսզի պարեկային ծառայությունը տեղափոխվի մարզեր: Առաջին երկու մարզերի համար գրեթե պատրաստ է պարեկային ծառայությունը: Անդրադառնալով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ Անդրեասյանը նշեց, որ կատարողական վարույթների աննախադեպ աճ է գրանցվել: «Առաջին անգամ է, որ այնքան են ավելացել կատարողական վարույթները, որ դա բերել է դրական եկամտի: Ծախսերը փոքր-ինչ կրճատվել են, բայց, միևնույն է, բավարար ծավալով կան: Այնքան են աճել մուտքերը, որ դրա հաշվին ունեցել ենք 650 միլիոնի շահույթ»,- ասաց նախարարը: 

327