ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանն ասել է, որ իր երկիրը կաջակցի այն որոշումներին, որոնք Ուկրաինան կընդունի, ներառյալ՝ հնարավոր չեզոք կարգավիճակը։ Այդ մասին նա հայտնել է «Կոմերսանտ» թերթին։

«Այս ճգնաժամի հենց սկզբից ասում էինք, որ ոչինչ չենք որոշի Ուկրաինայի հարցով առանց Ուկրաինայի: Նման դիրքորոշումը վերաբերում է նաև Եվրոպային ու ՆԱՏՕ-ին: Այնպես որ, ընտրությունը Ուկրաինայի ժողովրդինն է: Մենք աջակցում ենք նրանց ընդունած որոշումներին»,- ասել է Շերմանը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված իր հերթական ուղերձի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլի ուշադրության կենտրոնում է ուկրաինական իշխանությունների այդ հայտարարությունը: Միաժամանակ նա հավելել է, որ այս պահին ոչինչ չի կարող ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ շփումների մասին։

999