Համատեղ ջանքերով կնպաստենք երկու երկրների բարեկամական կապերի խորացմանը. Խաչատուրյանի ուղերձը Զուրաբիշվիլուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի և Վրաստանի սերտ հարաբերությունները և համագործակցությունը՝ խարսխված հազարամյա պատմության բովով անցած մեր ժողովուրդների բարեկամության վրա, ունեն խոստումնալից ծրագրերի իրագործման հեռանկարներ:
Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկու երկրների բարեկամական կապերի խորացմանը և ամրապնդմանը՝ արձանագրելով նորանոր և շոշափելի հաջողություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման»։
18 Մարտ, 2022 18:51
844