Գիտնականները կոչ են անում անհապաղ պատվաստել  Covid-ի դեմ  նաև  երեխաներին, քանի որ  վերջին ուսումնասիրության տվյալները ցույց են տալիս, որ Pfizer-ի նույնիսկ մեկ դեղաչափը կանխում է վարակելիությունը և մեղմացնում հիվանդության ընթացքը:

Համաձայն Ազգային վիճակագրության գրասենյակի վերջին տվյալների 2-ից 11 տարեկան երեխաներն ունեն վարակվածության ամենաբարձր մակարդակը՝ համեմատած  ավելի մեծ տարիքի  երեխաների հետ:

Միացյալ Թագավորության Պատվաստումների և իմունիզացիայի հարցերով կոմիտեն (JCVI) փետրվարի 16-ին հաստատել է 5-ից 11 տարեկան առողջ երեխաների պատվաստման անհրաժեշտությունը: Ըստ որոշման՝ ապրիլին պետք է սկսվի երեխաների պատվաստումը:

Լոնդոնի համալսարանական քոլեջի երեխաների և դեռահասների առողջության պրոֆեսոր Ռասել Վիները ասում է, որ թեև փոքր երեխաների զանգվածային պատվաստումների հետ կապված կան  տեխնիկական դժվարություններ, այս խնդիրները պետք է մինչ այժմ հաղթահարված լինեին:

Լոնդոնի Քինգս քոլեջի  պրոֆեսոր Էմմա Դունկանն ասում է, որ բացահայտումները ընդգծում են պատվաստման առավելությունները՝ ինչպես հիվանդություններից պաշտպանվելու, այնպես էլ երեխաների կրթության հետագա խափանումներից խուսափելու տեսանկյունից: «Մեր տվյալները ցույց են տալիս, որ նույնիսկ մեկ դեղաչափը նվազեցնում է վարակվելու հավանականությունը, և այդ օգուտն ավելի շատ է երևում այն ​​մարդկանց մոտ, ովքեր նախկինում վարակվել են»:

374