Ամերիկացի գիտնականներն առաջարկում են օգտագործել սմարթֆոնի տեսախցիկը՝ հիվանդություններն ախտորոշելու համար:

Վաշինգտոնի (ԱՄՆ) համալսարանի մասնագետներն առաջարկել են տեսախցիկի օգնությամբ  առողջության տարբեր թեստեր անցկացնել,-  հայտնում է The Register-ը։

Հետազոտության մեջ ասվում է, որ ժամանակակից սմարթֆոնի տեսախցիկը տեսականորեն կարող է օգտագործվել հեղուկների՝ արյան, պլազմայի և այլ կենսաբանական բաղադրիչների հատկությունները որոշելու համար։  Տեսախցիկներն ունեն  սենսորային  Լիդար:  Lidar-ը  անգլերեն հապավում է և նշանակում է   Light Detection and Ranging ՝  լույսի օգնությամբ հեռավորության  հայտնաբերում և որոշում :  Գիտնականների կարծիքով՝ սմարթֆոնի լիդարի թեստի համար անհրաժեշտ հեղուկի քանակությունը զգալիորեն պակաս է բժշկական լաբորատորիայի համար պահանջվողից։ Դա թույլ կտա տնային պայմաններում ախտորոշել հիվանդությունները:Բժիշկների հայտնաբերած նոր տեխնոլոգիայի կիրառություններից մեկը արյան կոագուլյացիայի՝ մակարդման ստուգումն է:

«Ձեր հեռախոսի լիդարն արձակում է լույսի իմպուլսներ՝ չափելու տեսախցիկի տեսադաշտում գտնվող տարբեր առարկաների հեռավորությունը՝ օգնելու սարքին ավելի լավ նկարներ անել», – բացատրել են հետազոտության հեղինակները: Այս սկզբունքի հիման վրա մասնագետները կարողացել են ստեղծել ծրագիր, որը հնարավորություն է տվել վերլուծել մակարդված և չկոագուլյացված արյունը։ Չափման միջին ճշգրտությունը կազմել է 91,5 տոկոս: Տեսականորեն, լիդարները կարող են օգտագործվել նաև այրվածքների վերքերը գնահատելու, ծննդյան նշանները և ցանցաթաղանթի արյան հոսքը վերահսկելու համար:

453