Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, որը փետրվարին նշում էր իր ծննդյան 85-ամյակը, կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը եղել է դրական, երեքշաբթի հայտնել է թագավորական պալատի մամուլի ծառայությունը։
«Նորին Արքայական Մեծություն Թագավորը դրական է փորձարկել կորոնավիրուսի համար: Միապետն ունի մեղմ ախտանիշներ և առաջիկա օրերը կանցկացնի հիվանդության արձակուրդում»,- ասվում է հայտարարության մեջ:
Թագավորի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գահաժառանգ արքայազն Հաակոնը։

693