Մարտի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Գորիս, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Գեղաձոր, Ծիլքար, Շիրակի մարզի Զույգաղբյուր, Մեծ Սարիար, Լոռու մարզի Հարթագյուղ, Սյունիքի մարզի Հարժիս, Շինուհայր, Կոտայքի մարզի Պտղնի գյուղերում, Ծաղկահովիտ-Հնաբերդ, Աշոցք-Վարդաղբյուր, Ապարան-Սպիտակ, Տաթև-Կապան, Գորիս-Սիսիան, Ֆանտան-Հրազդան, Հոռոմ-Մարալիկ ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 142 ավտոմեքենա և 253 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: