Քիչ առաջ դատարանը հրապարակեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի  վերաբերյալ դատական վճիռը:

Ըստ այդմ, դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը  և վերջնական պատիժ  սահմանեց ազատազրկումը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 1 տարի  6 ամիս ժամկետով, հինգ տարի ժամկետով  ՏԻՄ մարմինների ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկել և նվազագույն աշխատավարձի յոթ հարույրապատիկի չափով տուգանք և չհեռանալու մասին ստորագրություն:

Այսպիսով, Առուշ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց  322-րդ հոդվածի երկրորդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք նվազագույն աշխատավարձի յոթ հարյուրապատակի չափովՄեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ և վեցերորդ կետերով, և դատարանը ազատազրկման պատիժ սահմանեց 1 տարի երեք ամիս ժամկետով, որում, 69-րդ հոդվածով սահմանված կարգով, հաշվի մեջ է մտնում արգելանքի տակ գտնվելու ժամկետը՝ 8 ամիս 12 օրը, և վերջնական պատիժ կրելու ազատազրկում 6 ամիս 18 օր ժամկետով: Դատարանը սահմանեց ազատազրկումը  պայմանականորեն չկիրառել և փորձաշրջան  սահմանեց 1 տարի  6 ամիս ժամկետով:

Նշենք, որ Գորիսի քաղաքապետը կալանքի տակ է անցած տարվա հուլիսից։ Նա մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրությանը մեղսակցության, կեղծիք կատարելու մեջ։

 

881