Արոնյանը Բեռլինի «Գրան պրի»-ի առաջատարից հետ է մեկ միավորով
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Բեռլինի «Գրան պրի»-ի առաջատարից հետ է մեկ միավորով:
«Գրան պրի»-ի 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Գրիգորի Օպարինի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին՝ Արոնյանի պարտությամբ:
Այժմ Արոնյանը 3 միավորով մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է: Առաջատարը Հիկարու Նակամուրան է, որն ունի 4 միավոր:
Բեռլինի «Գրան պրի»-ն շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող Գրան Պրիի շարքի հերթական մրցաշարն է: Այս տարի Բեռլինի մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ: Այն հնարավորություն կտա երկու գրոսմայստերի մասնակցելու շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:
29 Մարտ, 2022 14:28
624
Սևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն Ազիզյան
18 Սեպտեմբեր, 2026 21:53
Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
29 Օգոստոս, 2026 17:31
Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան
29 Օգոստոս, 2026 12:44
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
23 Հուլիս, 2026 20:39
Լևոն Արոնյանը գրավել է երկրորդ տեղը․ Ամերիկայի գավաթ
13 Մարտ, 2026 19:37
Արոնյանը հաղթել է Կարուանային և անցել եզրափակիչ
10 Մարտ, 2026 12:05