«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈՒԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագրի երրորդ թողարկումը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է:

Ծրագրի շրջանակում այս տարի նախատեսվում է սպորտային գույքով համալրել հանրակրթական 25 դպրոց՝ յուրաքանչյուրին 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաև կազմակերպել մի շարք սպորտային միջոցառումներ: Մրցույթի շրջանակում չեն իրականացվում վերանորոգման աշխատանքներ:

Վերոնշյալ 25 դպրոցների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով:

Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է պատրաստել կարճ տեսահոլովակ (10 րոպեն չգերազանցող), որը կպատմի դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և, իհարկե, դպրոցում սպորտի կարևորության մասին:

Տեսանյութն անհրաժեշտ է նկարել MP4 ձևաչափով (ցանկալի է` սիրողական) և մինչև 2022 թ.-ի ապրիլի 21-ն ուղարկել [email protected] էլ. հասցեին: Տեսանյութը պետք է ներկայացված լինի դպրոցի կողմից: Սահմանված ժամկետից ուշ ներկայացված տեսանյութերը չեն ընդունվի: Յուրաքանչյուր դպրոցի համար կարող է ներկայացվել միայն մեկ տեսանյութ:

Առանձնակի ուշադրության կարժանանան այն տեսահոլովակներըորտեղ կմասնակցեն կրթական հատուկ կարիքներինչպես նաև հաշմանդամություն ունեցողփախստական (ՍիրիաԻրաք), ինչպես նաև Արցախից տեղահանված աշակերտները:

Մրցույթին կարող են մասնակցել Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գործող հանրակրթական բոլոր դպրոցները: Այն դպրոցները, որոնք 2020 և 2021 թթ.-ին մասնակցել են մրցույթին, սակայն չեն ընտրվել հանձնաժողովի կողմից, կարող են մասնակցել 2022 թ.-ի թողարկմանը՝ ներկայացնելով նոր տեսանյութ:

Մրցույթին չեն կարող մասնակցել 2020 և 2021 թթ.-ին նույնանուն մրցույթում հաղթած դպրոցները:

Մասնակցությունն անվճար է:

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը կկազմի լավագույն տեսանյութերն ուղարկած դպրոցների համառոտ ցանկ, որից հետո հիմնադրամի ներկայացուցիչները կիրականացնեն այցելություններ վերոնշյալ դպրոցներ՝ պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով:

Տեսանյութերի և այցելությունների հաշվետվությունների հիման վրա մրցութային հանձնաժողովը կհայտարարի  հաղթած 25 դպրոցների անունները:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

766