Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հստակ ծրագրված է հեռախոսազրույց, դա կլինի երեկոյան, ժամը 18:00-ից հետո տեղեկատվություն կտանք»,- ասել է Պեսկովը ՝ հավելելով, որ խոսքը Մակրոնի հետ զրույցի մասին է:

Ավելի վաղ այդ զրույցի մասին հայտնել էր Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը:

696