Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com կայքը՝ ժամը 16:40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 54 կմ հատվածում՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում, Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հենզել Օհանյանը՝ իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Սպիտակ քաղաքի բնակիչր, 31-ամյա Արման Ստեփանյանի վարած ՎԱԶ-21150 մակնիշի ավտոմեքենայի հետնմամասին, ապա մոտ 300 մետր առաջ ընթանալով, հայտնվել դաշտում և կողաշրջվել:   

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:  

КАМАЗ-ը եղել է տուֆ քարով բարձված, կողաշրջման հետևանքով այն թափվել է, իսկ մի քանի քար էլ շպրտվել և հայտնվել է ավտոճանապարհին: Բարեբախտաբար, այդ պահին ավտոմեքենաներ և քաղաքացիներ անցնելիս չեն եղել: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է ավտոմեքենայում տենիկական խնդիրը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

752