Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ավելացրել է Հունգարիայի իշխող «Ֆիդես» կուսակցության հակառակորդների ցուցակը։ Այս մասին Հունգարիայի ղեկավարը հայտարարել է ապրիլի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո։

Օրբանի խոսքով՝ կուսակցությունը հավերժ կհիշի իր հաղթանակը, քանի որ ստիպված է եղել պայքարել հսկայական թվով հակառակորդների հետ։

Բացի Զելենսկիից, քաղաքական գործիչը որպես Ֆիդեսի հակառակորդներ անվանել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին, Եվրամիության «բյուրոկրատներին» և միջազգային լրատվամիջոցներին։

Իր նախընտրական քարոզարշավի շրջանակում Օրբանն ասել է, որ հաղթանակի դեպքում Ուկրաինայում իրավիճակին միջամտություն չի լինի, քանի որ դա կարող է ողբերգության հանգեցնել Հունգարիայի ժողովրդի մեջ։

605