Կրեմլը դրական է գնահատում  և ոջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների նախապատրաստումը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դրական: Հասկանալի է, որ գործընթացը շատ, շատ երկար է, բայց առաջընթացը դեպի նման փաստաթղթի կնքումը շատ դրական փաստ է և ողջունելի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում այն ​​լուրերը, որ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են խաղաղ բանակցությունների նախապատրաստման մասին։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

571