Քսենիա Սոբչակն Իսրայելի քաղաքացիություն է ստացել

Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը որդու հետ Իսրայելի քաղաքացիություն է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:
Պարբերականը նշել է, որ համաձայն իսրայելական օրենքի՝ Սոբչակն իրավունք ունի ստանալու քաղաքացիություն, քանի որ մայրական պապն ազգությամբ հրեա է: Սոբչակի որդին ևս ունի հրեական արմատներ՝ հայրական կողմից:
Ռուսական ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ լրագրող Սոբչակը ռուս-ուկրաինական հակամարտության սրումից հետո հեռացել է երկրից: Ինքը՝ Սոբչակը հերքել էր լուրերը՝ հայտնելով, որ պարզապես որդու հետ մեկնել է Թուրքիա՝ հանգստի:
10 Ապրիլ, 2022 01:32
1305
Սոբչակը լուսանկար է հրապարակել բելառուսական ընդդիմության ղեկավարի ամուսնու հետ (լուսանկար)
24 Օգոստոս, 2020 15:31
Անդրեասյանը չեղարկել է Սոբչակի հետ հարցազրույցը
25 Դեկտեմբեր, 2023 16:15
Սիմոնյանի եւ Սոբչակի դեմ մահափորձի գործով կասկածվողների ցուցակում հայտնվել է 16-ամյա դպրոցական աղջիկ
06 Օգոստոս, 2023 00:19
Սոբչակը շորթման գործով կասկածյալ է դարձել
27 Հոկտեմբեր, 2022 00:13