Հայաստանի և Արցախի դեմ 1990-ական թվականներից Ադրբեջանի ծավալած մարտերում այդ երկրի պարտությունների հիմնական պատճառը Foreign Policy-ն համարել է բանակում առկա կոռուպցիան և զինակոչիկների հոգեբանորեն կոտրված լինելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցն այս մասին գրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սրված իրավիճակի մասին հոդվածում:

Հովածում անդրադարձ է կատարվում Արցախյան պատերազմից մինչ օրս Ադրբեջանի սանձազերծած գործողություններին` 2016թ. Ապրիլյան պատերազմին, 2020թ. հուլիսյան դեպքերին և առանձին վերցված այլ բախումներին: Նշվում է, որ բոլոր դեպքերում Ադրբեջանի պարտությունների պատճառն այն է, որ բանակը կոռումպացված է, զինակոչիկները հոգեբանորեն կոտրված, իսկ հայկական զորքերն ավելի մարտունակ են և որակապես գերազանցում են իրենց քանակապես մի քանի անգամ գերազանցող թշնամուն:

 

Foreign Policy-ն նաև նշում է, որ Ադրբեջանին իր անթաքույց աջակցությունն է ցուցաբերում Թուրքիան, որը մինչ օրս ժխտողական քաղաքականություն է վարում 1915թ. Օսմանյան թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման հարցում

432